Ենթակառուցվածքներ

Երևանի պետական համալսարանը տեղակայված է մի քանի հոյակերտ մասնաշենքերում, որոնցից յուրաքանչյուրում գտնվում են ԵՊՀ ֆակուլտետներ և այլ համալսարանական կառույցներ: Յուրաքանչյուր մասնաշենքում գործող ենթակառուցն ու մասնաշենքերի հասցեները ներկայացված են ստորև:

Ա. Մանուկյան 1 հասցեում գտնվում է Մայր բուհի հիմնական մասնաշենքը, որտեղ տեղակայված են ԵՊՀ վարչական կազմը՝ իր ստորաբաժանումներով, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը:

Ուսումնական առաջին մասնաշենքում  տեղակայված են Դեղագիտության և քիմիայի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները:

Ուսումնական երկրորդ մասնաշենքում տեղակայված են  Իրավագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

Ուսումնական երրորդ մասնաշենքում տեղակայված են Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Ուսումնական չորրորդ մասնաշենքում տեղակայված են Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի և Սոցիոլոգիայի ֆակուլտետները:

Ուսումնական հինգերորդ մասնաշենքում տեղակայված է Կենսաբանության ֆակուլտետը:

Մայր բուհի ուսումնական վեցերորդ մասնաշենքում, որը գտնվում է Աբովյան 52 հասցեում, տեղակայված են Պատմության, Աստվածաբանության,  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետները:

Ուսումնական յոթերորդ մասնաշենքում տեղակայված են Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

Ուսումնական ութերորդ մասնաշենքում տեղակայված են Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները (Աբովյան 52):

ԵՊՀ մարզահամալիրը գտնվում է Ալեք Մանուկյան 1 հասցեում:

ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնը գործում է Ալեք Մանուկյան 1 հասցեում (Մարզահամալիր):