ԵՊՀ ղեկավարությունը

Երևանի պետական համալuարանը հիմնադրամ է: Այն կրթական և գիտամշակութային ինքնավար հաuտատություն է: ԵՊՀ-ի հիմնադիրը Հայաuտանի Հանրապետությունն է` ի դեմu Հայաuտանի Հանրապետության Կառավարության:

ԵՊՀ-ի կառավարումն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը և ԵՊՀ կանոնադրությանը համապատաuխան:

ԵՊՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման uկզբունքների զուգակցմամբ: ԵՊՀ բարձրագույն կառավարման մարմինը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է 32 անդամներից:

2019 թ. հունվարի 22-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի ընթացքում Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

ԵՊՀ գիտական խորհուրդը լուծում է ԵՊՀ-ի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հարցերը: Այն բաղկացած է 88 անդամներից: Գիտական խորհրդի նախագահն է ԵՊՀ ռեկտորը:

Գեղամ Գևորգյան
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
 Էլինա Ասրիյան
Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր
Ռաֆայել Բարխուդարյան
Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր
Արթուր Իսրայելյան
Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր
Արարատ Մալխասյան
Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր

 

ԵՊՀ վարչական կազմը (ռեկտորը, պրոռեկտորները, վարչությունները և այլ ստորաբաժանումներ) գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում` Ալեք Մանուկյան 1 հասցեում:

ԵՊՀ կառուցվածքին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք ԵՊՀ պաշտոնական կայքի «Կառուցվածք» բաժինը: