Կուրսային և ավարտական աշխատանք

  1. Ուսանողի ինքնուրույն գիտական աշխատանքի կարևորագույն մասն են կազմում կուրսային և ավարտական աշխատանքները:

Ուսումնառության ընթացքում դրանք նպաստում են ուսանողի ձեռք բերած գիտելիքների խորացմանը, ընդհանրացմանը և ամրապնդմանը, ինչպես նաև մասնագիտական անհրաժեշտ փորձի կուտակմանը: Գիտական աշխատանքներ կատարելիս զարգանում են ուսանողների` գիտական գրականության հետ աշխատելու ունակությունները և  տեսական նյութը պրակտիկորեն կիրառելու հմտությունները:

Գիտական աշխատանքները հիմնականում կազմված են տեսական և գործնական մասերից: Ուսանողը կուրսային և ավարտական աշխատանքները գրում է ղեկավարի օժանդակությամբ և իր գիտական աշխատանքը, որը ենթակա է գնահատման, պաշտպանում է հանձնաժողովի առջև:

Գիտական աշխատանքներն ունեն հստակ կառուցվածք և որոշակի ծավալ: Դրանք կատարելուց առաջ ուսանողը պետք է ծանոթ լինի գիտական աշխատանքին ներկայացվող պահանջներին:

Պետական քննությունների հետ մեկտեղ` ավարտական աշխատանքը բակալավրիատի ուսումնական գործընթացի վերջին փուլն է կազմում:

Կուրսային և ավարտական աշխատանքներ կատարելիս ուսանողը ձեռք է բերում գիտական ավելի լուրջ աշխատանքներ կատարելու հմտություններ:

  1. Գիտական աշխատանքն ունի հստակ կառուցվածք և որոշակի պահանջներ, ուսանողն աշխատանքը սկսելուց առաջ պետք է ծանոթ լինի դրանց: Ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ ամբիոնից կամ ղեկավարից,
  2. հանձնաժողովի առջև պաշտպանությունը գիտական աշխատանքի կարևոր բաղադրիչներից մեկն է, ուստի միայն գիտական աշխատանք գրելը բավարար չէ, պետք է նաև կարողանալ այն լավագույն կերպով ներկայացնել,
  3. պաշտպանության համար նախատեսված է հստակ ժամանակ, ուստի աշխատե՛ք Ձեր խոսքը կառուցել այնպես, որ ժամանակը բավարարի: Խոսքը կառուցե՛ք հստակ և սահուն` շեշտելով թեմայի գլխավոր հատվածները: