Ուղեցույցի մասին

Հարգելի՜ առաջին կուրսեցիներ,

Մեթոդական այս ուղեցույցի նպատակն է ծանոթացնել ձեզ Երևանի պետական համալսարանի պատմությանը, կառուցվածքին, գիտամանկավարժական գործընթացի կազմակերպմանը և ներհամալսարանական որոշ կառույցներին ու դրանց գործունեությանը:

Ուղեցույցում ներկայացված են նաև դասապրոցեսների (դասախոսություններ, սեմինարներ և այլն) մեթոդական կողմերը, քննություններին և ստուգարքներին պատրաստվելու յուրահատկությունները, ինքնուրույն աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները: Հիմք ընդունելով հոգեբանների և շրջանավարտների դիտողությունները` ուղեցույցում ներառված են մի շարք գործնական խորհուրդներ:

Հիմնականում ուղղված լինելով ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներին` մեթոդական սույն ուղեցույցը նախատեսված է նաև բոլոր համալսարանականենրի համար:

Ուղեցույցը կազմել են Ռ. Լ. Մարկոսյանը, Կ. Հ. Գրիգորյանը, Լ. Ա. Ազատյանը և Մ. Հ. Թոսունյանը: