Պրակտիկա

  1. Յուրաքանչյուր ուսանող պետք է կարողանա տեսական գիտելիքները հմտորեն կիրառել գործնականում:

Ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է կազմում մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում ուսանողները, ըստ իրենց մասնագիտական կողմնորոշման, այցելում են համապատասխան ինստիտուտներ, ձեռնարկություններ և այլ հիմնարկներ:

Պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել պրակտիկային, քանի որ դրա ընթացքում ձեռք բերած գործնական հմտություններն անհրաժեշտ են որակյալ մասնագիտացում ստանալու համար: Ուսումնական պլաններով նախատեսվում են ուսումնաարտադրական և մանկավարժական պրակտիկաներ, որոնք պարտադիր են ուսանողների համար: Միաժամանակ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից առաջարկվում են գործնական փորձառություն ձեռք բերելու տարբեր հնարավորություններ (ինտերնշիփեր և այլն), որոնց մասնակցելու համար պետք է կամավոր դիմել կենտրոնին: