Օգտակար խորհուրդներ ուսանողներին

  • Մինչ սեմինարի մեկնարկը` լսարանի առջև ելույթ ունենալուց առաջ, տանը, ընկերների մոտ մի քանի անգամ ներկայացրե՛ք Ձեր ելույթը:
  • Աշխատե՛ք խորհրդատվության ներկայանալ՝ նյութն ամբողջովին կարդացած:
  • Եթե որևէ հարցի պատասխան չգիտեք, ապա դասախոսից հարցրե՛ք ոչ թե տվյալ հարցի պատասխանը, այլ, օրինակ, խնդրե՛ք, որ նա բացատրի, թե քննության ժամանակ ինքը որ կետերն է պահանջելու. դասախոսների մեծ մասն այդ դեպքում սկսում է պատմել հենց հարցի բովանդակությունը:
  • Աշխատանքը (կուրսային, ավարտական և այլն) գրելիս ցանկացած հարց ծագելու դեպքում դիմե՛ք Ձեր ղեկավարին ու «ստիպե՛ք» նրան պատասխանել Ձեր հարցերին:
  • Ունեցե՛ք նաև նյութին վերաբերող պատկերավոր արտահայտման միջոցներ:
  • Հանձնաժողովի անդամների հարցերը ուշադի՛ր լսեք, մի պահ մտածե՛ք ու նոր միայն պատասխանե՛ք: Եթե հարցը Ձեր թեմայի հետ ոչ մի առնչություն չունի, կարող եք ասել. «Մենք այդ հարցի ուսումնասիրությամբ չենք զբաղվել»:
  • Այդքան շատ աշխատանքներ լսելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են հոգնել ու ամբողջովին չընկալել Ձեր ասածը: Այդ պատճառով, եթե Ձեզ հարցնեն մի բանի մասին, ինչից Դուք արդեն խոսել եք, ապա մի՛ բարկացեք, կրկնե՛ք Ձեր ասածը` պատասխանը սկսելով այսպես. «Ինչպես ես արդեն նշեցի…» կամ «Ինչպես արդեն ասացի…»:
  • Այն վայրում, որտեղ Ձեր դասերն եք պատրաստում, ուժեղացրե՛ք լույսը:
  • Կարդալու համար ընտրե՛ք հարմար դիրք: Կրծքավանդակն ու պարանոցը թուլացրե՛ք այնպես, որ հեշտությամբ ու հանգիստ շնչեք: Դա նպաստում է ուղեղի` թթվածնով ինտենսիվորեն մատակարարմանը:
  • Երկար կարդալուց հետո մի քիչ հանգստացե՛ք: Որպեսզի Ձեր ուղեղը կարողանա արդյունավետորեն կուտակել, իսկ հետո վերարտադրել ստացված տեղեկատվությունը, կարևոր է գոնե մի քանի րոպե հանգստանալը կամ գործունեության ձևը փոխելը: