Առաջին կուրսեցիների հանդիսավոր մուտքը համալսարան

Առաջին կուրսեցիների հանդիսավոր մուտքը ԵՊՀ կազմակերպելու նպատակով ամեն նոր ուսումնական տարվա մեկնարկին յուրաքանչյուր ֆակուլտետում կազմակերպվում են առաջին կուրսեցիների ընդունելության արարողություններ:

Ֆակուլտետների մասնաշենքերի առջև ֆակուլտետի դեկանը դիմավորում է առաջին կուրսեցիներին, ուղեկցում դահլիճ, որտեղ էլ ծանոթացնում է ԵՊՀ-ին, ֆակուլտետի կառուցվածքին, դասացուցակին, ինչպես նաև կրեդիտային համակարգով ուսումնառության առանձնահատկություններին: Ուսանողները ծանոթանում են նաև ամբիոնի վարիչների և հիմնական դասախոսների հետ: Ուսումնական տարվա առաջին տասնօրյակում տեղի է ունենում «ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողությունը»: