Գիտակրթական կենտրոններ

Երևանի պետական համալսարանում գործում են նաև կենտրոններ, որոնք իրականացնում են գիտակրթական ծրագրեր:

2007  թվականին հիմնադրվելէ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը, որն իրականացնում է մագիստրոսական ծրագրեր հետևյալ ուղղություններով.

  • տեղեկատվական համակարգերի մշակում
  • տեղեկատվական համակարգերի կառավարում
  • վիզուալ հաշվարկ

Կենտրոնում գործում է Տեղեկատվական համակարգերի ամբիոնը:

Կենտրոնի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը:
Հեռ.` (374 60) 71-00-50
Էլ. փոստ՝ it_center@ysu.am

2006 թվականին հիմնադրված Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը, որը 2008 թվականին վերանվանվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ևս իրականացնում է մագիստրոսական ծրագրեր հետևյալ ուղղություններով.

  • եվրոպական ուսումնասիրություններ
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարացում

Կենտրոնի տնօրենն է իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը:
Հեռ.՝ (374 60) 71-02-29
Էլ. փոստ՝ ces@ysu.am