Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ

Համալսարանը կարևորում է համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում:

Համալսարանում ուսանողին դասավանդվում են համակարգչային հմտություններ: Միաժամանակ ֆակուլտետներում, ինչպես նաև ԵՊՀ գրադարանում առկա են համակարգչային սրահներ, որտեղ տեղադրված համակարգիչներով ուսանողը կարող է կատարել իրեն հանձնարարված աշխատանքները: Բոլոր համակարգիչները միացված են համացանցին:

Համալսարանի տարբեր մասնաշենքերում, ԵՊՀ գրադարանում և կենտրոնական մասնաշենքի բակում հասանելի է անվճար անլար (WiFi)  ինտերնետ:

Ամեն տարի բոլոր առաջին կուրսեցիներին տրամադրվում են Էլեկտրոնային փոստի հասցեներ ysumail.am տիրույթում, որը հանդիսանում է ուսանողի և համալսարանի (դասախոսներ, դեկանատ, ռեկտորատ և այլն) միջև հաղորդակցության կարևորագույն միջոցը:

 

  1. Պարբերաբար այցելել ԵՊՀ ինտերնետային պորտալ՝ ysu.am, որտեղ կարող եք ծանոթանալ համալսարանական նորություններին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաբնույթ հարցերի պատասխանները: