Հանգիստ ուսումնաարտադրական բազաներում

Ուսանողների և դասախոսների հանգիստն ապահովելու համար Երևանի պետական համալսարանի կազմում գործում է ուսումնաարտադրական մեկ բազա, որը գտնվում է Ծաղկաձորում:

Ծաղկաձորի բազան ապահովված է հանգիստը լիարժեք անցկացնելու բոլոր պայմաններով և գործում է ամբողջ տարին` ուսանողներին և դասախոսներին ընդունելով նաև ձմռան ամիսներին:

Համալսարանը միջոցներ է ձեռնարկում ուսանողների և դասախոսների հանգիստը շուկայականից էապես ցածր գներով կազմակերպելու համար: Վերոնշյալ բազայում հանգստի կազմակերպման և ուղեգրերի տրամադրման աշխատանքները համակարգում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը (Արհկոմիտե):

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահն է Արմեն Ավետիսյանը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ

Հեռ.` (374 60) 71-01-76, (374 10) 55-46-12

Կայք` www.ysutu.am