Ուսումնական խորհրդատուներ

ԵՊՀ բակալավրիատ առաջին կուրս ընդունվածներին ուսման գործընթացում օժանդակելու նպատակով ֆակուլտետների կողմից նշանակվում են ուսումնական խորհրդատուներ (կուրատորներ): Խորհրդատուները ներկայացնում են ուսանողների ուսումնական շահերը, ուսումնական գործընթացի հետ կապված տարաբնույթ հարցերի շուրջ նրանց համար պարբերաբար կազմակերպում խմբային և անհատական խորհրդատվություններ, օգնում դասընթացների ընտրության և անհատական ուսումնական ծրագրերի կազմման գործընթացներում։

Նրանց օգնությամբ ուսանողները ծանոթանում են կրեդիտային համակարգի առանձնահատկություններին, գործող գնահատման համակարգին, փոխատեղման (ռոտացիա) և զեղչերի տրամադրման հետ կապված հարցերին:

  1. Ուսանողների կողմից բարձրացվող տարաբնույթ հարցերն ուսումնական խորհրդատուները ներկայացնում են ֆակուլտետի դեկանատին: