Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը ստեղծվել է 1996 թվականին, որի հիմնական նպատակն է աջակցել ԵՊՀ ուսանողական կազմակերպությունների (ՈՒԽ, ՈՒԳԸ) և ռեկտորատի հետ համագործակցությանը: Միաժամանակ բաժինը կոչված է աջակցել ուսանողական կազմակերպությունների գործունեությանը՝ նրանց անդամների համար պարբերաբար կազմակերպելով տարբեր դասընթացներ և այլ կրթական միջոցառումներ:

Բաժինը ապահովում է նաև ռեկտորատի կողմից իրականացվող ուսանողական արտալսարանային միջոցառումների կազմակերպումը, տրամադրում է համապատասխան տեղեկատվություն, մշակում և իրականացնում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը, ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, ուսանողների ազատ ժամանցի և հանգստի կազմակերպմանը, ԵՊՀ-ի տարածքում ուսանողների կարգապահության բարձրացմանը միտված ծրագրեր:

Բաժինը կազմակերպում է ծառատունկեր և բազմաբնույթ այլ միջոցառումներ Արցախում և ՀՀ մարզերում, ինչպես նաև իրականացնում է ուսանողների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ:

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչն է

կենս. գիտ. թեկնածու Վահագն Վարագյանը:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 607 սենյակ

Հեռ.` (374 60) 71-01-91

Էլ. փոստ` sd@ysu.am

Կայք՝ sd_dep.ysu.am