Շրջանավարտների և կարիերայի կենտրոն

Աշխատաշուկայում ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով 2006 թվականից համալսարանում գործում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի առաքելությունն է ուսանողների ու շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը, ինչպես նաև շրջանավարտ-բուհ կապի հաստատումն ու ամրապնդումը: Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա նոր մարտահրավերները` կենտրոնը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ (ինտերնշիփ ծրագրեր, սեմինար-դասընթացներ, հանդիպումներ կենտրոնի գործընկերների հետ և այլն)` ի նպաստ ուսանողների և շրջանավարտների մրցունակության ու տեղեկացվածության բարձրացման:

Կենտրոնը միջոցառումներ է իրականացնում նաև ԵՊՀ-ի և Հայաստանում գործող ձեռնարկությունների միջև լայն համագործակցությունը ապահովելու նպատակով: Կենտրոնը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ, որոնք պրակտիկայի անցկացման հնարավորություն կամ թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում տեղեկացնում են կենտրոնին: Թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը կենտրոնը տարածում է ուսանողների և շրջանավարտների համար մատչելի բոլոր տարբերակներով` էլ. փոստ, ինտերնետային կայք, սոցիալական ցանցեր, հայտարարություններ ֆակուլտետներում, հեռախոսազանգեր և այլն:

Գործատուների հետ համագործակցության շրջանակում կենտրոնը կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնց թվում` նաև աշխատանքի տոնավաճառներ` ուղղված համալսարանականների զբաղվածության խնդիրների լուծմանը:

Կենտրոնը ռեզյումեներ կազմելու, տարաբնույթ հարցազրույցների ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորելու համար խորհրդատվություն է տրամադրում ուսանողներին և շրջանավարտներին:

 

  1. Ծանոթանալ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին,
  2. մասնակցել կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրենն է Լիլիթ Հակոբյանը:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ

Հեռ.` (374 60) 71-01-71

Կայք` career.ysu.am

Էլ. փոստ` acc@ysu.am