ԵՊՀ ուսանողական հանրակացարան

Հանրակացարանում տեղավորվելու վերաբերյալ դիմումները պետք է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր հարցերով գծով պրոռեկտորին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 201 սենյակ):

Դիմում կարող են ներկայացնել ինչպես ԵՊՀ, այնպես էլ մյուս բուհերի ուսանողները, սակայն այլ բուհերի ուսանողներին ուսանողական հանրակացարանում սենյակ կհատկացվի ԵՊՀ ուսանողներին տեղավորելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում:

Դիմումը հաստատելուց հետո ուսանողի հետ կնքվելու է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր՝ մինչև ուսումնական տարվա ավարտը ժամկետով:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ ուսանողական հանրակացարանում մեկ անձի կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը մեկտեղանոց սենյակում կազմում է 55 հազար ՀՀ դրամ, երկտեղանոց սենյակում՝ 45 հազար ՀՀ դրամ (1 անձը), երեքտեղանոց սենյակում՝ 40 հազար ՀՀ դրամ (1 անձը), չորստեղանոց սենյակում՝ 35 հազար ՀՀ դրամ (1 անձը)՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:

Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55/5
Հեռախոս՝ (+374 60) 710 114