Գործնական պարապմունքներ

  1. Գործնական են կոչվում այն պարապմունքները, որոնք անց են կացվում դասախոսի ղեկավարությամբ և ուղղված են տեսական գիտելիքների խորացմանն ու աշխատանքային որոշակի մեթոդների յուրացմանը:

Գործնական պարապմունքների ժամանակ ձևավորվում են ուսումնագիտական գրականության հետ աշխատելու, աղյուսակներ կազմելու և վիճակագրական տվյալներ վերլուծելու հմտություններ:

Մի՛ փորձեք գտնել պատրաստի պատասխաններ և դրանք ներկայացնել որպես Ձեր կողմից կատարված աշխատանք: Ավելի ճիշտ և օգտակար է խորապես ուսումնասիրել տվյալ թեմայի վերաբերյալ տեսական նյութը և ինքնուրույն լուծում տալ առաջադրված խնդիրներին:

Հի՛շեք, որ այն գիտելիքը, որը յուրացնում եք ինքնուրույն, ավելի կայուն է:

  1. Նշենք, որ առաջադրված խնդիրների յուրօրինակ լուծումները նպաստում են մտավոր կարողությունների զարգացմանը,
  2. գործնական պարապմունքների ժամանակ իրականացվում են նաև լաբորատոր աշխատանքներ, որոնց արդյունքում ուսանողների մոտ ձևավորվում են հետազոտությունների, գիտափորձերի իրականացման համար անհրաժեշտ հմտություններ, որոնք հիմնվում են տեսական դրույթների, ուսումնական թեմաների վրա: Պարապմունքների անցկացման համար կարող են ստեղծվել լաբորատոր պայմաններ և իրականացվել, օրինակ, դերային խաղեր, քիմիական փորձեր և այլն: