Ուսանողական Էլ-փոստ

2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակից ԵՊՀ սովորողներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցեներ:

Այն գործում է ysumail.am տիրույթում (ֆորմատը` anun.azganunxx@ysumail.am): Հասցեն տրամադրվում է սովորողի ուսումնառության ընթացքում և պահպանվում է ԵՊՀ-ում ուսումնառությունն ավարտելուց հետո:

ԵՊՀ սովորողի էլեկտրոնային փոստի հասցեն հանդիսանում է ԵՊՀ սովորողի և համալսարանի միջև հաղորդակցության պաշտոնական խողովակ: Ռեկտորատի, դեկանատի և այլ վարչական ստորաբաժանումների կողմից սովորողի էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրությունների առաքումը հանդիսանում է սովորողին պաշտոնական ծանուցման եղանակ:

Սովորողի էլեկտրոնային փոստի հասցեատիրոջ անվանումը և գաղտնաբառը կարող են օգտագործվել նաև համալսարանի տեղեկատվական այլ համակարգեր մուտք գործելու նպատակով՝ ձևավորելով մեկ միասնական ներհամալսարանական տեղեկատվական համակարգ:

Էլեկտրոնային փոստի կայք մուտք գործելու համար պետք է այցելել էլեկտրոնային փոստի մուտքի էջ, որի համապատասխան հղումն առկա է նաև ԵՊՀ պաշտոնական կայքէջում: Էլ. փոստի մուտքի էջի հասցեն է՝ mail.ysu.am: էլեկտրոնային փոստի մուտքի էջից սովորողի էլեկտրոնային փոստի անհատական էջ մուտք գործելու համար սովորողը պետք է ընտրի ysumail.am դոմեյնը, այնուհետև մուտքագրի օգտագործողի անվանումն ու գաղտնաբառը և կատարի փոստարկղ մուտք գործելու հրահանգը:

ԵՊՀ սովորողի էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրման և օգտագործման կանոններ: