Ընթացիկ և եզրափակիչ քննություններ

Եզրափակիչ գնահատումով դասընթացները քննաշրջանի ընթացքում անցկացվող եզրափակիչ քննության հետ մեկտեղ նախատեսում են 2 ընթացիկ (միջանկյալ) քննություն:

  1. Յուրաքանչյուր կիսամյակում ուսանողն ունենում է ընթացիկ քննություններ եզրափակիչ գնահատումով և առանց եզրափակիչ գնահատման դասընթացներից: Ընթացիկ քննությունը կիսամյակի ընթացքում՝ մինչև քննաշրջանը, դասընթացի որոշակի բաժնի յուրացման մակարդակի ստուգումն ու գնահատումն է: Ընթացիկ քննությունները անցկացվում են հիմնականում գրավոր տարբերակով:
  2. Եզրափակիչ քննությունները հիմնականում անցկացվում են բանավոր: Եզրափակիչ գնահատումով դասընթացից ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը/միավորը ձևավորվում է կիսամյակի ընթացքում՝ ըստ հետևյալ բաղադրամասերի՝
    ա) ուսուցանվող նյութի` ուսանողի կողմից յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 5 միավոր,
    բ) եզրափակիչ քննության արդյունքից, որին հատկացվում է առավելագույնը 10 միավոր։