Խորհրդատվություն

  1. Խորհրդատվության ժամանակ ուսանողները պարզաբանում են անհասկանալի հարցերը, դասախոսության բովանդակության կամ մեթոդիկայի հետ կապված խնդիրները, ինչպես նաև լրացնում են բաց թողած դասախոսությունները:

Խորհրդատվությունը սովորաբար նշանակվում է քննությունից առաջ, և ուսանողները դասախոսի հետ պարզաբանում են քննական հարցերին առնչվող խնդիրները:

Խորհրդատվությանը ներկայանալը պարտադիր չէ, և այդ հանգամանքը նկատի ունենալով` որոշ ուսանողներ թերագնահատում են խորհրդատվության նշանակությունը: Իրականում, սակայն, խորհրդատվության ժամանակ ստեղծվող բարեհաճ մթնոլորտում ուսանողների և դասախոսի միջև տեղի է ունենում հաղորդակցում, ինչը նպաստում է նյութի ավելի լավ յուրացմանը:

Ի դեպ… 
Մասնակցե՛ք խորհրդատվություններին, եթե նույնիսկ Ձեզ մոտ հարցեր չեն առաջացել, քանի որ Ձեր կուրսընկերների բարձրաձայնած հարցերը կարող են օգտակար լինել նաև Ձեզ համար: