Ուսանողական տոմս

Երևանի պետական համալսարանում գործում է ԵՊՀ ուսանողի և ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ընթերցողի միասնական տոմսը (ուսանողական տոմս): Ուսանողական տոմսը համարվում է ԵՊՀ-ում սովորողի (ուսանողի) կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, և այն ուսանողին տրամադրվում է անվճար (ուսանողի կարգավիճակ ձեռք բերելուց հետո): Տոմսն իր մեջ ներառում է նաև ԵՊՀ գրադարանի ընթերցողի տոմսի համարը, որը հնարավորություն է տալիս ուսանողին օգտվելու ԵՊՀ գրադարանից:

Ուսանողական տոմսում նշվում են ուսանողի ազգանունը, անունը, հայրանունը, ընդունվելու տարին, ֆակուլտետը, կրթական աստիճանը (բակալավրիատ, մագիստրատուրա), ուսանողական տոմսի համարը, վավերականության ժամկետը: Ուսանողական տոմսը ուսանողներին հանձնում են ֆակուլտետների դեկանները (ինստիտուտների, կենտրոնների տնօրենները):

Ուսանողական տոմսը կորցնելու դեպքում ուսանողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել գրադարանի աբոնեմենտի բաժնին: Կորցրած տոմսը վերականգնելու կամ վնասված տոմսը փոխարինելու համար ուսանողը դիմում է ներկայացնում ԵՊՀ պրոռեկտորին: Նոր տոմսը տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում վճարովի հիմունքներով (5000 ՀՀ դրամ): Ուսանողը տոմսը ստանալու համար ԵՊՀ գրադարան պետք է ներկայացնի ուսանողական տոմսի վերականգնման համար կատարված վճարման կտրոնը և մեկ լուսանկար (3×4սմ):

 

  1. Առաջին կուրսեցին ուսանողի կարգավիճակ ձեռք բերելուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում պետք է ստանա ուսանողական տոմս:
  2. Ուսանողական տոմսը չստանալու դեպքում ուսանողը պետք է դիմի դեկանատ կամ համալսարանի ուսանողական կառույցներին: