Ուսումնական խորհրդատուներ

ԵՊՀ բակալավրիատ առաջին կուրս ընդունվածներին ուսման գործընթացում օժանդակելու նպատակով ֆակուլտետների կողմից նշանակվում են ուսումնական խորհրդատուներ (կուրատորներ): Խորհրդատուների ընտրությունը կատարվում է առավել փորձառու, ուսումնական գործընթացին քաջատեղյակ դասախոսներից:

Խորհրդատուները ներկայացնում են ուսանողների ուսումնական շահերը, ուսումնական գործընթացի հետ կապված տարաբնույթ հարցերի շուրջ նրանց համար պարբերաբար կազմակերպում խմբային և անհատական խորհրդատվություններ, օգնում դասընթացների ընտրության և անհատական ուսումնական ծրագրերի կազմման գործընթացներում։

Ուսանողները հնարավորություն ունեն ամենատարբեր հարցերով դիմելու ուսումնական խորհրդատուներին: Մեծ է խորհրդատուների դերը ուսանողների կրթական կարիքների, ինչպես նաև սոցիալական խնդիրների վերհանման հարցում: Նրանց օգնությամբ ուսանողները ծանոթանում են կրեդիտային համակարգի առանձնահատկություններին, գործող գնահատման համակարգին, փոխատեղման (ռոտացիա) և զեղչերի տրամադրման հետ կապված հարցերին:

Ուսանողներին հուզող, նրանց կողմից բարձրացվող տարաբնույթ հարցերը ուսումնական խորհրդատուները ներկայացնում են ֆակուլտետի դեկանատին` քննարկելու և լուծում տալու համար:

Խորհրդատուների աշխատանքը ուսանողների կողմից գնահատվում է «Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման» միջոցով:

  1.  Խորհուրդ է տրվում ուսումնառության առաջին իսկ օրերից ծանոթանալ Ձեր ուսումնական խորհրդատուի հետ և նրա հետ քննարկել Ձեր և Ձեր համակուրսեցիների համատեղ աշխատանքի հետ կապված հարցերը: