Պատմության թանգարան

Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1959 թվականին: Թանգարանի գործունեության հիմնական նպատակն է ներկայացնել այն մեծ ավանդը, որ համալսարանը ներդրել է բարձրակարգ մասնագետների պատրաստման, հայրենական գիտության զարգացման գործում և հասարակական-քաղաքական կյանքում:

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է ԵՊՀ-ի գործունեությունը` սկսած 1919 թ.-ից մինչև մեր օրերը:

Թանգարանում կարելի է տեսնել համալսարանի անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքեր ու գիտական աշխատություններ, դասախոսությունների և հուշերի ձայնագրություններ, համալսարանի պատմությանը վերաբերող արխիվային կարևորագույն փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր:

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրենն է Հեղինե Գասպարյանը:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ, 702 սենյակ

Հեռ.` (374 60) 71-01-99

Էլ. փոստ` museum@ysu.am