Ստուգման գրքույկ
Ստուգման գրքույկում նշվում են ուսուցման ձևը՝ առկա կամ հեռակա, կրթական աստիճանը, ֆակուլտետը, դասընթացների անվանումները, կրեդիտները, ՄՈԳ-ը, ստուգարքների նիշերը, ընթացիկ և եզրափակիչ քննությունների միավորները, դասընթացի արդյունարար գնահատականը` քննություն ընդունող դասախոսնի ստորագրությամբ հաստատված: Ստուգման գրքույկում ուղղումներ և ջնջումներ չի թույլատրվում:
Ստուգման գրքույկում նշվում են նաև տեղեկություններ պրակտիկայի և ամփոփիչ ատեստավորման վերաբերյալ:
- Ուսանողը պարտավոր է քննությանը ներկայանալ ստուգման գրքույկով: