Մշակույթի կենտրոն

ԵՊՀ-ում գործող մշակութային ակումբները համախմբելու, արտալսարանային բովանդակալից ժամանց կազմակերպելու, գեղագիտական բարձր ճաշակ ձևավորելու, ԵՊՀ-ում իրականացվող մշակութային միջոցառումները համակարգելու և Մայր բուհի վարկանիշին համահունչ այդ միջոցառումները բարձր չափանիշներով անցկացնելու նպատակով 2006 թվականին ԵՊՀ-ում կազմավորվեց Մշակույթի կենտրոնը:

Կենտրոնն իրականացնում է բազմաբնույթ մշակութային ծրագրեր, կազմակերպում հանդիպումներ անվանի մարդկանց հետ, ինչպես նաև մասնակցում է հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներին, ԵՊՀ-ն հյուրախաղերով ներկայացնում ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում:

Կենտրոնն ակտիվորեն ներգրավված է նաև ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող հանրային նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպման աշխատանքներում՝ ապահովելով դրանց ոչ միայն մշակութային մասը, այլև սցենարական և ռեժիսորական մտահղացումները:

Մշակույթի կենտրոնի կազմում գործում են հետևյալ խմբերը.

  • «Համալսարանական» թատրոն-ստուդիա, գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան,
  • Պարային համույթ, գեղ. ղեկավար` Իռէն Ուլիխանովա,
  • Երգչախումբ, գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան,
  • Կամերային նվագախումբ, գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան,
  • Երիտասարդ գրական ստեղծագործողների ակումբ, ղեկավար` բան. գիտ. թեկնածու, դոցենտ Սարգիս Մխիթարյան,
  • Ուրախների և հնարամիտների ակումբ,
  • Կինոակումբ:

 

  1. Ծանոթանալ Մշակույթի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին,
  2. ըստ նախասիրությունների՝ Մշակույթի կենտրոնի խմբերում ընդգրկվելու նպատակով դիմել կենտրոն:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենն է Կարինե Դավթյանը:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 603 սենյակ

Հեռ.` (374 60) 71-01-84

Կայք` www.culture.ysu.am

Էլ. փոստ` culturecenter@ysu.am