Ռադիոֆիզիկայի


Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը` որպես առանձին միավոր, կազմավորվել է 1975 թ.-ին:

Ֆակուլտետի մասնագիտություններն են.

  • ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա
  • կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
  • հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում

Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները.

  • Գերբարձր հաճախականությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության
  • Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի
  • Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի
  • Բարձրագույն մաթեմատիկայի

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին 3-րդ կուրսի երկրորդ կիսամյակից հնարավորություն է տրվում սովորելու «Սինոփսիս» խմբում, որտեղ ուսանողները սովորում են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված առարկայական ծրագրերով և ընկերության կողմից տրամադրվող լրացուցիչ կրթաթոշակով: «Սինոփսիս» խմբում ներգրավվելու համար ուսանողները բանավոր քննություն են հանձնում:

2014-2015 ուստարվա դիմորդները կարող են դիմել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ (011200)՝ օգտվելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից: Կհատկացվի 15 անվճար տեղ: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ընդունված դիմորդները, տվյալ մասնագիտության համար նախատեսված դասընթացներից բացի, 3-րդ կուրսի առաջին և երկրորդ կիսամյակներում և 4-րդ կուրսի առաջին  կիսամյակում միայն (ավարտական աշխատանքներին չխանգարելու պատճառով) լրացուցիչ կանցնեն զինվորական պատրաստականություն և բուհն ավարտելիս կստանան լեյտենանտի կոչում:

Ֆակուլտետում կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցը և դասընթացների տեղեկագիրքը (առկա ուսուցման համակարգ):

Ֆակուլտետի դեկանն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը:

Հեռ.` (374 60) 71-03-00, 71-03-01

Էլ. փոստ` radiophys@ysu.am
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն այստեղ՝ www.ysu.am/faculties/hy/Radiophysics