Գործնական պարապմունքներ
Գործնական են կոչվում այն պարապմունքները, որոնք անց են կացվում դասախոսի ղեկավարությամբ և ուղղված են տեսական գիտելիքների խորացմանն ու աշխատանքային որոշակի մեթոդների յուրացմանը:
Գործնական պարապմունքների ժամանակ ձևավորվում են ուսումնագիտական գրականության հետ աշխատելու, աղյուսակներ կազմելու և վիճակագրական տվյալներ վերլուծելու հմտություններ:
Գործնական պարապմունքների ժամանակ իրականացվում են նաև լաբորատոր աշխատանքներ, որոնց արդյունքում ուսանողների մոտ ձևավորվում են հետազոտությունների, գիտափորձերի իրականացման համար անհրաժեշտ հմտություններ, որոնք հիմնվում են տեսական դրույթների, ուսումնական թեմաների վրա: