ԵՊՀ կանոնակարգ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝

ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

2013Թ. ՄԱՅԻՍԻ 30-Ի ՆԻՍՏՈՒՄ

ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`

Ա. Հ. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ

ՆՊԱՍՏՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

  1. Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է Երևանի պետական համալսարանում ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ձևով ուսանողական նպաստների հատկացման, պետական և ներբուհական կրթաթոշակների տրամադրման կարգը և պայմանները։
  2. Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ հոդվածի 4-րդ կետերի, 17-րդ հոդվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետի և 26-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի թիվ 1183Ն որոշումը, Երևանի պետական համալսարանի կանոնադրությունը և այլ իրավական ակտերը։
  3. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, առկա ուսումնառության համակարգում սովորող ուսանողների վրա։
  4. Սույն կանոնակարգի 10-րդ (բացառությամբ` 10.9. ենթակետի) 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ կետերի դրույթներն ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման մասով տարածվում են նաև ընդհանուր հիմունքներով բակալավրիատի և մագիստատուրայի հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների վրա։

 
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 

  1. Ուսանողական նպաստը լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ուսանողի ուսման վարձավճարը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, Երևանի պետական համալսարանի ֆինանսական միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։
  2. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է ՝

6.1. մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետներում հանձնված (առանց լուծարքային շրջանի) քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով,

6.2. օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերում ընդգրկված անձանց՝

ա) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց՝ համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ) զոհված զինծառայողի երեխաուսանողներին՝ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

դ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին՝ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

ե) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին։

Ընդհանուր մրցույթից դուրս, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հատկացված անվճար տեղերի հաշվին ընդունված ուսանողները՝ որպես նպատակային ուսուցմամբ ընդունվածներ, օգտվում են իրենց արտոնությունից մինչև ուսումնառության ավարտը։

6.3. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին՝

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով,

բ) 510 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 60 տոկոսի չափով,

գ) 1015 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 70 տոկոսի չափով,

դ) 1520 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 80 տոկոսի չափով,

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ ուսման վարձի 100 տոկոսի չափով։

6.4. Ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը։

6.5. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության 3 միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10ը։

  1. Սույն կանոնակարգի ա), գ) և ե) ենթակետերում նշված կարգավիճակ ունեցող ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է 1ին կուրսից սկսած մինչև տվյալ կրթական ծրագրով ուսումնառության ավարտը։
  2. Սույն կանոնակարգի բ) և դ) ենթակետերում նշված կարգավիճակ ունեցող ուսանողներին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է առաջին կուրսի սկզբում և պարտադիր կարգով վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում։
  3. Երևանի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրս ընդունված ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով։ Հաջորդ կուրսերում վերոնշյալ ուսանողների ուսանողական նպաստը տրամադրվում է սույն կանոնակարգի 6.1. ենթակետում ամրագրված սկզբունքով։
  4. Երևանի պետական համալսարանը, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բուհի վճարովի համակարգի ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում իր միջոցների հաշվին ուսման վարձավճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է (մասնակի զեղչերի կիրառմամբ) հետևյալ կարգավիճակ ունեցող անձանց.

10.1. սոցիալապես անապահով (պետական սոցիալական ծառայությունների կողմից կիրառվող ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված,  անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,

10.2. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,

10.3. երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին,

10.4. վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին,

10.5. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին,

10.6. 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ ազատամարտիկի երեխա կամ ընտանիքի անդամ ուսանողներին,

10.7. հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխաուսանողներին,

10.8. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,

10.9. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը բարձր է 18-ից) ունեցող ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով,

10.10. Երևանի պետական համալսարանում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատողուսանողներին և նրանց երեխաուսանողներին,

10.11. առանձնահատուկ դեպքերում, ԵՊՀ ռեկտորի որոշմամբ, այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին։

  1. Սույն կանոնակարգի 10րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողներին տրամադրվող ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման չափը սահմանվում է.

11.1. Սույն կանոնակարգի 10.1. ենթակետում նշված դեպքերում՝

ա) ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության մինչև 10 միավոր ունեցող ընտանիքների ուսանողների համար՝ 10  տոկոսի չափով,

բ) ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 10-ից մինչև 20 միավոր ունեցող ընտանիքների ուսանողների համար՝ 20 տոկոսի չափով։

գ) ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 20 և ավելի միավոր ունեցող ընտանիքների ուսանողների, ներառյալ՝ սույն կանոնակարգի 6.3. կետով սահմանված անապահովության միավոր ունեցող,  սակայն ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը չհաղթահարած ուսանողների համար՝ 30 տոկոսի չափով։

11.2. Սույն կանոնակարգի 10.6. ենթակետում նշված ուսանողների համար՝ 20 տոկոսի չափով (եթե ընտանիքի անդամ ազատամարտիկն ունի հաշմանդամության 2-րդ կարգ) և 30 տոկոսի չափով (եթե ընտանիքի անդամ ազատամարտիկն ունի հաշմանդամության 1ին կարգ)։

11.3. Սույն կանոնակարգի 10.2., 10.7. և 10.8. ենթակետերում նշված ուսանողների համար՝ 50 տոկոսի չափով (եթե վերջին քննաշրջանի արդյունքներով բակալավրիատում ՄՈԳ-ը 13 և ավելի միավոր է, իսկ մագիստրատուրայում ՄՈԳ-ը 15 և ավելի միավոր է) և 30 տոկոսի չափով (եթե վերջին քննաշրջանի արդյունքներով բակալավրիատում ՄՈԳ-ը փոքր է 13ից, մագիստրատուրայում ՄՈԳ-ը փոքր է 15-ից)։

11.4. Սույն կանոնակարգի 10.3. և 10.9 ենթակետերում նշված ուսանողների համար` 30 տոկոսի չափով։

11.5. Սույն կանոնակարգի 10.5. ենթակետում նշված ուսանողների համար՝ 30 տոկոսի չափով, եթե ուսանողի երկու ծնողները 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ են, և 10 տոկոսի չափով, եթե ուսանողի ծնողներից որևէ մեկը 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ է։

11.6. Սույն կանոնակարգի 10.4. ենթակետում նշված ուսանողների համար՝ 10 տոկոսի չափով։

11.7. Սույն կանոնակարգի 10.10. ենթակետում նշված դեպքերում՝

ա) Երևանի պետական համալսարանում 515 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 60  տոկոսի չափով (մագիստրատուրայում` 40 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 50 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 30 տոկոսի չափով),

բ) Երևանի պետական համալսարանում 1625 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 50 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 40 տոկոսի չափով),

գ) Երևանի պետական համալսարանում 26 և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար՝ 80 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 60 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 50  տոկոսի չափով)։

Երևանի պետական համալսարանում վարչական և գիտական պաշտոն զբաղեցնող աշխատողները, եթե տվյալ ուսումնական տարում դասավանդում են 0,5 և ավելի դրույքաչափով, օգտվում են սույն կետով սահմանված արտոնություններից։

11.8. Սույն կանոնակարգի 10.11. ենթակետում նշված դեպքերում` ԵՊՀ ռեկտորի որոշմամբ։

  1. Երկու և ավելի կարգավիճակների համապատասխանող ուսանողների համար կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափ նախատեսող դրույթը։
  2. Անհարգելի պատճառներով (անբավարար գնահատական (չստուգված) ստանալու կամ անհարգելի պատճառով քննությանը (ստուգարքին) չներկայանալու դեպքերում) ակադեմիական պարտքերի մարման շրջանում քննություններ (ստուգարքներ) հանձնած ուսանողները ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից չեն օգտվում։
  3. Սույն կանոնակարգի 6.1-րդ կետի համաձայն տրամադրվող ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման իրավունքից հրաժարվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1ը, և դրանց քննարկումը կազմակերպվում է սույն կանոնակարգի 20-րդ և 21-րդ կետերում նշված մանդատային հանձնաժողովների կողմից։
  4. Սույն կանոնակարգի 10-րդ կետի համաձայն՝ ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են առկա ուսումնառության համակարգում սովորող ուսանողների դեպքում` յուրաքանչյուր կիսամյակի առաջին վեց շաբաթների ընթացքում, իսկ հեռակա ուսումնառության համակարգում սովորող ուսանողների դեպքում` դասերի փաստացի սկսելուց հետո երկու շաբաթվա ընթացքում։
  5. Հարգելի պատճառով (ակադեմիական արձակուրդ՝ առողջական վիճակի, զինծառայության մեկնելու կամ ուսանողական փոխանակման ծրագրերով արտասահման ուսումնառության գործուղվելու կապակցությամբ, ինչպես նաև իր դիմումի համաձայն) ուսումնառությունն ընդհատած ուսանողը ուսանողական իրավունքները վերականգնելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը։

Վերջին հանգամանքը պարտադիր կարգով նշվում է ուսումնառության ընդհատման վերաբերյալ հրամանում։

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման իրավունքից օգտվող ուսանողի կողմից հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելու դեպքում ազատված ուսանողական նպաստը նույն կուրսում տվյալ ուսումնական տարում չի օգտագործվում և հետագայում ավելացվում է այն կուրսի տվյալ ուսումնական տարվա ուսանողական նպաստներին, որտեղ ուսանողը վերականգնում է իր ուսանողական իրավունքները։

  1. Այլ պատճառներով ուսումնառությունն ընդհատած, այլ բուհերից, Երևանի պետական համալսարանի այլ մասնագիտություններից կամ հեռակա ուսումնառության համակարգից առկա ուսումնառության համակարգ տեղափոխված ուսանողները, ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել Երևանի պետական համալսարանում (տվյալ մասնագիտությունում) առկա ուսուցման համակարգում մեկ ուսումնական տարի սովորելուց հետո, իսկ ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից՝ առկա և հեռակա ուսումնառության համակարգում մեկ կիսամյակ սովորելուց հետո։
  2. Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ու հեռակա ուսումնառության համակարգերում սովորող առաջին կուրսի ուսանողները ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից, բացառությամբ սույն կանոնակարգի 10.10-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողների, ովքեր ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ուսումնառության առաջին կիսամյակից։

Սույն կանոնակարգի 10.9 կետում սահմանված կարգով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողները` սկսած երկրորդ կուրսից։

  1. Սույն կանոնակարգի 6.1. ենթակետում նշված ուսանողների համար մրցույթը կազմակերպվում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը՝ նախորդող ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի քննաշրջանի համար սահմանված ժամանակահատվածում հանձնած քննությունների և ստուգարքների արդյունքների (ՄՈԳ-ի) հիման վրա։ ՄՈԳ-ը հաշվարկվում է Երևանի պետական համալսարանում գործող գիտելիքների գնահատման սանդղակի կիրառմամբ (հարյուրերորդականի ճշտությամբ)։

Հավասար ցուցանիշների դեպքում միավորները հաշվարկվում են առանց կլորացման։ Ըստ առաջադիմության` ՄՈԳ-ի, ձևավորվում է տվյալ կուրսի տվյալ մասնագիտության ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների ցուցակը։

  1. Սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված ցուցակը ֆակուլտետի դեկանի կողմից ներկայացվում է ֆակուլտետի մանդատային հանձնաժողովի քննարկմանը։ Մանդատային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆակուլտետի դեկանը, դեկանի տեղակալը, արհբյուրոյի նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ուսանողական գիտական ընկերության նախագահը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչը։

Մանդատային հանձնաժողովը, ըստ տվյալ կուրսի տվյալ մասնագիտությանը հատկացված նպաստների թվաքանակի, իրականացնում է մրցույթ և կազմում է ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների ցուցակը, որը պարտադիր վավերացվում է մանդատային հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Ցուցակի կազմման համար ձևակերպվում է արձանագրություն (2 օրինակից), որտեղ պարտադիր կարգով գրանցվում են մանդատային հանձնաժողովի անդամների կողմից արտահայտված կարծիքները և հնարավոր վերապահումները։ Արձանագրությունը և մրցութային ցուցակը ստորագրվում են մանդատային հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից։

  1. Սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված ցուցակները և արձանագրությունները մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1ը, համապատասխան ֆակուլտետի դեկանի կողմից ներկայացվում են համալսարանի մանդատային հանձնաժողովի դիտարկմանը և հաստատմանը։

Համալսարանի մանդատային հանձնաժողովի կազմը հաստատվում է Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրամանով։ Մանդատային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Երևանի պետական համալսարանի պրոռեկտորները, ուսումնամեթոդական վարչության, հաշվապահության, իրավաբանական բաժնի, ուսանողական բաժնի, արհեստակցական կազմակերպության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները։

Սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված ցուցակներում անճշտություններ, վրիպումներ, սխալներ, ինչպես նաև ցուցակների կազմման ընթացակարգի այլ խախտումներ հայտնաբերվելու դեպքերում համալսարանի մանդատային հանձնաժողովն իրավասու է տվյալ մասնագիտության ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների ցուցակը հետ վերադարձնել տվյալ ֆակուլտետ՝ նոր մրցույթի կազմակերպման պահանջով։

Սխալներ և ընթացակարգի խախտումներ թույլ տված անձինք ենթակա են կարգապահական տույժերի, որը ձևակերպվում է համալսարանի ռեկտորի հրամանով։

  1. Համալսարանի մանդատային հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակները մեկօրյա ժամկետում հրապարակվում են ֆակուլտետներում (փակցվում են յուրաքանչյուր ֆակուլտետի հրամանների և հայտարարությունների ցուցատախտակին)։ Ցուցակների վերաբերյալ դիմումբողոքները երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվեն համալսարանի մանդատային հանձնաժողովին։ Նշված ժամկետի ավարտից հետո համալսարանի մանդատային հանձնաժողովը քննարկում է ներկայացված դիմումբողոքները (եթե այդպիսիք կան), հաստատում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների վերջնական ցուցակները և այն հրամանագրման նպատակով ներկայացնում է Երևանի պետական համալսարանի ռեկտորին։

Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրամանով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների հրամանագրումից հետո ուսանողների այլ ուսումնական հաստատություն կամ այլ ֆակուլտետ փոխադրվելու, ինչպես նաև համալսարանից ազատվելու դեպքերում ազատված ուսանողական նպաստներն այլ ուսանողների չեն տրամադրվում։

Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրամանում պարտադիր կարգով նշվում է ուսանողական նպաստի տրամադրման ժամկետը՝ տվյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ը։

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ

ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական օժանդակություն է գերազանց և լավ առաջադիմություն ցուցաբերած, հասարակական ակտիվ դիրքորոշում ու պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին՝ ֆինանսական խրախուսանքի ձևով։
  2. Ուսանողների հասարակական ակտիվ դիրքորոշումը բնութագրվում է ստորև նշվող ցուցանիշներով՝

ա) մասնակցությունը ֆակուլտետի և համալսարանի ուսանողական հասարակական աշխատանքներին,

բ) զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակված աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում),

գ) մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

դ) ֆակուլտետի կամ համալսարանի ղեկավարության մեկանգամյա կամ բազմակի հանձնարարականների բարեխղճորեն և ժամանակին կատարում, որոնք ունեն համապատասխան ձևակերպում։

  1. Ուսանողների պատշաճ վարքագիծը դրսևորվում է նրանց կողմից համալսարանի ներքին կարգապահության կանոնների խստիվ պահպանմամբ, և նշված կանոնների խախտման առիթով ռեկտորի, պրոռեկտորի կամ ֆակուլտետի դեկանի կողմից տրված նկատողության հրամանները հիմք են հանդիսանում պետական կրթաթոշակ չհատկացնելու համար։
  2. Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորող 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամության կարգ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող ուսանողներին, ինչպես նաև զոհված զինծառայողի երեխաուսանողներին հերթական քննությունները և uտուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ` անկախ uտացվող նպաuտից կամ թոշակից։

Երևանի պետական համալսարանում uովորող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ` համալսարանում uահմանված կրթաթոշակի 150 տոկոuի չափով։

  1. Երևանի պետական համալսարանի պետական կրթաթոշակների թվաքանակը և չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը յուրաքանչյուր տարի տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համալսարանին հատկացված միջոցների սահմաններում։
  2. Երևանի պետական համալսարանում պետական կրթաթոշակների հատկացման և հրամանագրման գործընթացը կազմակերպվում է սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված մանդատային հանձնաժողովների միջոցով և համապատասխան կարգով։ Մրցույթի անցկացումից հետո տվյալ մասնագիտությունում ազատ պետական կրթաթոշակներ առաջանալու դեպքում դրանք կարող են վերաբաշխվել ֆակուլտետի մյուս մասնագիտությունների վրա։
  3. Յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտին սույն կանոնակարգի 2325-րդ կետերում նշված պայմանների պահպանման պարագայում պետական կրթաթոշակի հատկացումը վերահաստատվում է։ Թվարկված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից։
  4. Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կարգով հատկացվում են տվյալ մասնագիտության այլ ուսանողների։
  5. Հարգելի պատճառով (ակադեմիական արձակուրդ՝ առողջական վիճակի, զինծառայության մեկնելու կամ ուսանողական փոխանակման ծրագրերով արտասահման ուսումնառության գործուղվելու կապակցությամբ) ուսումնառությունն ընդհատած ուսանողի համար վերականգնվելիս պահպանվում է նախկինում նրա ունեցած պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը։

Վերջին հանգամանքը պարտադիր կարգով նշվում է ուսումնառության ընդհատումը ձևակերպող հրամանում։

  1. Երևանի պետական համալսարանն իրավասու է սեփական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին սահմանելու ներբուհական, այդ թվում՝ անվանական կրթաթոշակներ։
  2. Երևանի պետական համալսարանի անվանական կրթաթոշակ նշանակվում է բակալավրիատի և մագիստրատուրայի առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակում անընդմեջ գերազանց առաջադիմություն (մագիստրատուրայի ուսանողների դեպքում հաշվի են առնվում նաև բակալավրիատում ցուցաբերած առաջադիմության արդյունքները) և գիտական, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին։
  3. Անվանական կրթաթոշակի հավակնորդ ուսանողների թեկնածությունները քննարկում են ֆակուլտետների խորհուրդները, որի վերաբերյալ հիմնավորված եզրակացություն են ներկայացնում համալսարանի ուսումնամեթոդական վարչությանը։

Անվանական կրթաթոշակների հավակնորդների ցուցակը ներկայացվում է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը։ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում է անվանական կրթաթոշակները, որի հիման վրա համալսարանի ռեկտորը տալիս է համապատասխան հրաման։ Անվանական կրթաթոշակից զրկելը կատարվում է ռեկտորի հրամանով։

  1. Անվանական կրթաթոշակների տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում։

Ուսանողը զրկվում է նշանակված անվանական կրթաթոշակից, եթե ուսումնական կիսամյակի ավարտին չի համապատասխանում սույն կանոնակարգի 33-րդ կետով սահմանված չափանիշներին։