ԵՊՀ ղեկավարությունը
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումն և այլն:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները, այնուհետև նրանցից 5 հոգու հաստատում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սուրեն Պապիկյանը, իսկ Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը Եղիշե Կիրակոսյանն է։
ԵՊՀ գիտական խորհուրդը լուծում է ԵՊՀ-ի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հարցերը: Այն բաղկացած է 88 անդամներից: Գիտական խորհրդի նախագահն է ԵՊՀ ռեկտորը:
ԵՊՀ ռեկտոր,
պատմական գիտությունների դոկտոր
Ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր
Գիտական հարցերի գծով պրոռեկտոր
Զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր
Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր
ԵՊՀ վարչական կազմը (ռեկտորը, պրոռեկտորները, վարչությունները և այլ ստորաբաժանումներ) գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում` Ալեք Մանուկյան 1 հասցեում:
ԵՊՀ կառուցվածքին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք ԵՊՀ պաշտոնական կայքի «Կառուցվածք» բաժինը: