Երդման արարողություն
Երևանի պետական համալսարանի առաջին կուրսեցիների մուտքը համալսարան հանդիսավոր կազմակերպելու համար ամեն տարի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենում «ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողություն»:
Այն կազմակերպվում է ԵՊՀ ռեկտորատի` մշակույթի կենտրոնի և ուսանողական կազմակերպությունների կողմից ամեն նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակում: Միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորը ողջունում է առաջին կուրսեցիներին, տեղի է ունենում երդման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև լինում է համերգային մաս: