Ընթացիկ և եզրափակիչ քննություններ
- Յուրաքանչյուր կիսամյակում կան ընթացիկ քննություններ եզրափակիչ գնահատումով և առանց եզրափակիչ գնահատման դասընթացներից:
Ընթացիկ քննությունը կիսամյակի ընթացքում՝ մինչև քննաշրջանը, դասընթացի որոշակի բաժնի յուրացման մակարդակի ստուգումն ու գնահատումն է: Ընթացիկ քննությունները անցկացվում են հիմնականում գրավոր տարբերակով:
Եզրափակիչ քննությունները հիմնականում անցկացվում են բանավոր: Եզրափակիչ գնահատումով դասընթացից ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը ձևավորվում է կիսամյակի ընթացքում՝ ըստ հետևյալ բաղադրամասերի՝
ա) ուսուցանվող նյութի յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 5 միավոր,
բ) եզրափակիչ քննության արդյունքից, որին հատկացվում է առավելագույնը 10 միավոր։