Կուրսային և ավարտական աշխատանք
Գիտական աշխատանքները հիմնականում կազմված են տեսական և գործնական մասերից: Ուսանողը կուրսային և ավարտական աշխատանքները գրում է ղեկավարի օժանդակությամբ և իր գիտական աշխատանքը, որը ենթակա է գնահատման, պաշտպանում է հանձնաժողովի առջև: Գիտական աշխատանքն ունի հստակ կառուցվածք և որոշակի պահանջներ, ուսանողն աշխատանքը սկսելուց առաջ պետք է ծանոթ լինի դրանց: Ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ ամբիոնից կամ ղեկավարից:
Ուսումնառության ընթացքում գիտական աշխատանքները նպաստում են ուսանողի ձեռք բերած գիտելիքների խորացմանը, ինչպես նաև մասնագիտական անհրաժեշտ փորձի կուտակմանը: Գիտական աշխատանքներ կատարելիս զարգանում են ուսանողների` գիտական գրականության հետ աշխատելու ունակությունները և տեսական նյութը պրակտիկորեն կիրառելու հմտությունները: