Ուսանողական տոմս
Գործում է ԵՊՀ ուսանողի և ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ընթերցողի միասնական տոմսը (ուսանողական տոմս):
Ուսանողական տոմսը համարվում է ԵՊՀ-ում սովորողի (ուսանողի) կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, և այն ուսանողին տրամադրվում է անվճար (ուսանողի կարգավիճակ ձեռք բերելուց հետո): Տոմսն իր մեջ ներառում է նաև ԵՊՀ գրադարանի ընթերցողի տոմսի համարը, որը հնարավորություն է տալիս ուսանողին օգտվելու ԵՊՀ գրադարանից:
Ուսանողական տոմսը ուսանողներին հանձնում են ֆակուլտետների դեկանները (ինստիտուտների, կենտրոնների տնօրենները):
Առաջին կուրսեցին ուսանողի կարգավիճակ ձեռք բերելուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում պետք է ստանա ուսանողական տոմս:
Ուսանողական տոմսը չստանալու դեպքում ուսանողը պետք է դիմի դեկանատ կամ համալսարանի ուսանողական կառույցներին:
Ուսանողական տոմսը կորցնելու դեպքում ուսանողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել գրադարանի աբոնեմենտի բաժնին: Կորցրած տոմսը վերականգնելու կամ վնասված տոմսը փոխարինելու համար ուսանողը դիմում է ներկայացնում ԵՊՀ պրոռեկտորին: Նոր տոմսը տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում վճարովի հիմունքներով (5000 ՀՀ դրամ): Ուսանողը տոմսը ստանալու համար ԵՊՀ գրադարան պետք է ներկայացնի ուսանողական տոմսի վերականգնման համար կատարված վճարման կտրոնը և մեկ լուսանկար (3×4սմ):
- Առաջին կուրսեցին ուսանողի կարգավիճակ ձեռք բերելուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում պետք է ստանա ուսանողական տոմս:
- Ուսանողական տոմսը կորցնելու դեպքում ուսանողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել գրադարանի աբոնեմենտի բաժնին: