Ուսումնամեթոդական վարչություն
Երևանի պետական համալսարանում բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը իրականացնում է Ուսումնամեթոդական վարչությունը:
Վարչության կազմում գործում են 5 բաժիններ.
- Բակալավրիատի (բաժնի վարիչ` աշխարհ. գիտ. թեկնածու, դոցենտ Գուրգեն Հովհաննիսյան)
- Մագիստրատուրայի (բաժնի վարիչ` ֆիզմաթ. գիտ. թեկնածու Անահիտ Սահակյան)
- Կազմակերպչական (բաժնի վարիչ` Ստելլա Շաքյան)
- Ուսումնական գործընթացի վերահսկման (բաժնի վարիչ` Արմեն Սարգսյան)
- Պրակտիկայի (պրակտիկայի ղեկավար` Արա Աթայան)
Բակալավրիատի բաժինը ստուգում է բակալավրիատի ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, ամբիոնային ուսումնական բեռնվածությունները, դասատախտակները և վերահսկում է դրանց կատարումը:
Մագիստրատուրայի բաժինը կազմակերպում է մագիստրատուրայի ուսուցման ընդունելությունը, կատարում է մագիստրատուրայի ուսանողների շարժի հրամանագրումը, ստուգում է մագիստրատուրայի ուսումնական պլանները, ամբիոնային ուսումնական բեռնվածությունները, դասատախտակները և վերահսկում է դրանց կատարումը:
Ուսումնական գործընթացի վերահսկման բաժինը իրականացնում է լսարանային ֆոնդի բաշխումը, ստուգարքային և քննական տեղեկագրերի մուտքագրման վերահսկումը, ուսանողների տվյալների հենքի ստեղծումը և պահպանումը: Բաժինը կատարում է նաև ուսանողների առաջադիմության վերահսկման աշխատանքները: Ուսանողների շրջանում անցկացվող ուսանողական հարցումները նույնպես իրականացվում են Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի կողմից:
Կազմակերպչական բաժինը իրականացնում է ուսանողների շարժունության (հեռացում-վերականգնում, ազատում-վերականգնում, տարկետում, բուհից բուհ փոխադրում և այլն) հետ կապված գործընթացի կազմակերպումը, հրամանագրումը և վերահսկումը, ուսանողների փոխատեղումը (ռոտացիա)` առաջադիմության արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող վճարովի և անվճար համակարգի ուսանողների տեղերի համար մրցույթի կազմակերպում, բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի զեղչերի հատկացման կազմակերպումը, անվանական կրթաթոշակների ձևակերպումը, 2-րդ մասնագիտության գծով առկա և հեռակա ուսուցման ընդունելությունը և այլն: Ուսանողների ակադեմիական տեղեկանքների տրամադրումը, ավարտական փաստաթղթերի նախապատրաստումը և հաշվառումը նույնպես կատարվում են Կազմակերպչական բաժնում: Բակալավրիատի ու մագիստրատուրայի շրջանավարտներին հանձնվում են եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) պետական նմուշի դիպլոմ և միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) տարբերակով դիպլոմի հավելված:
Ուսումնառության ընթացքում ուսումնական պլաններում նախատեսված ուսումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաների կազմակերպումը համակարգում է պրակտիկայի ղեկավարը:
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետն է կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Հրանտ Ժամհարյանը:
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ
Հեռ.՝ (+374 60) 71-01-15
Էլ. փոստ` education@ysu.am