Ֆիզիկական դաստիարակության և սպորտի
Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը գործում է համալսարանի հիմնադրման առաջին տարիներից:
Ուսանողները «Ֆիզպատրաստություն» առարկան անցնում են 2 ուսումնական տարի: Ամբիոնում գործում են հետևյալ խմբերը` բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, բռնցքամարտ, ֆուտբոլ, քիքբոքս, ծանրամարտ, ատլետիզմ, բիլիարդ, շախմատ, լող, սեղանի թենիս, ըմբշամարտ, փրկարարական գործ, տուրիզմ և այլն:
Ուսումնական տարում ամբիոնում տարբեր մարզաձևերից անցկացվում են բազմաթիվ մրցումներ ու միջոցառումներ: Տարվա բոլոր եղանակներին կազմակերպվում են մեկօրյա և բազմօրյա արշավներ, էքսկուրսիաներ դեպի հանրապետության պատմաճարտարապետական կոթողներ, տեսարժան վայրեր, լեռնագագաթներ:
Ամբիոնի գործունեությունը չի սահմանափակվում ուսումնական տարվա 9 ամիսներով. այն շարունակվում է ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում:
Ամբիոնի վարիչն է Վլադիմիր Ավագիմյանցը:
Հեռ.` (374 60) 71-07-60
Էլ. փոստ` sport@ysu.am