Ռադիոֆիզիկայի
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը` որպես առանձին միավոր, կազմավորվել է 1975 թ.-ին:
Ֆակուլտետի մասնագիտություններն են.
- ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա
- կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
- հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները.
- Գերբարձր հաճախականությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության
- Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի
- Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի
- Բարձրագույն մաթեմատիկայի
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին 3-րդ կուրսի երկրորդ կիսամյակից հնարավորություն է տրվում սովորելու «Սինոփսիս» խմբում, որտեղ ուսանողները սովորում են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված առարկայական ծրագրերով և ընկերության կողմից տրամադրվող լրացուցիչ կրթաթոշակով: «Սինոփսիս» խմբում ներգրավվելու համար ուսանողները բանավոր քննություն են հանձնում:
Ֆակուլտետում կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցը և դասընթացների տեղեկագիրքը (առկա ուսուցման համակարգ):
Ֆակուլտետի դեկանն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը:
Հեռ.` (374 60) 71-03-00, 71-03-01
Էլ. փոստ` radiophys@ysu.am
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն այստեղ՝ www.ysu.am/faculties/hy/Radiophysics