ԵՊՀ ուսանողական հանրակացարան / YSU Student Dormitory

ԵՊՀ հանրակացարանը վերանորոգվել է 2019 թ.: Այն ունի 125 սենյակ, որից 66-ը՝ 1-սենյականոց, 47-ը՝ 2-սենյականոց, 8-ը՝ 3-սենյականոց, 4-ը՝ 4-սենյականոց: Սենյակները կահավորված են և հարմարավետ, ունեն սանհանգույց, ջեռուցում, գործում է 10 խոհանոց, որոնք ապահովված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով (սառնարան, գազօջախ, թեյնիկ, միկրոալիքային վառարան և այլն):

Հանրակացարանում պահպանվում են անվտանգության կանոնները, ապահովված է տրանսպորտի հասանելիությունը:

Հանրակացարանում ժամանակավոր կացության վերաբերյալ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հանրակացարանի ադմինիստացիային, իսկ օտարերկրյա ուսանողները հնարավորություն ունեն դիմումներն ուղարկելու dormitory@ysu.am էլհասցեին:

Դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ, սակայն այլ բուհերի ուսանողներին ուսանողական հանրակացարանում սենյակ կհատկացվի ԵՊՀ ուսանողների կացությունն ապահովելուց հետո՝ թափուր տեղերի առկայության դեպքում:

Դիմումը հաստատելուց հետո ուսանողի հետ կնքվում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր՝ մինչև ուսումնական տարվա ավարտը ժամկետով:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ ուսանողական հանրակացարանում մեկ անձի կացության և կենցաղի սպասարկման ամսական վճարը կազմում է՝

60 000 ՀՀ դրամ մեկտեղանոց սենյակում,
45 000 ՀՀ դրամ երկտեղանոց սենյակում (31 սենյակ, 24 քմ),
40 000 ՀՀ դրամ երկտեղանոց սենյակում (16 սենյակ, 21 քմ),
35 000 ՀՀ դրամ երեքտեղանոց սենյակում,
30 000 ՀՀ դրամ չորստեղանոց սենյակում,
7000 ՀՀ դրամ գիշերակաց մեկտեղանոց սենյակում,
10 000 ՀՀ դրամ գիշերակաց երկտեղանոց սենյակում։

Գումարը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:

Հասցե՝ ք ԵրևանԾարավ Աղբյուրի 55/5
Հեռախոս՝ (+374 60) 710 711

YSU Student  dormitory was renovated in 2019.

The dormitory has 125 rooms, of which 66 are 1-room, 47 are 2-room, 8 are 3-room, 4 are 4-room.

The dormitory has all the communal facilities, the rooms are furnished and comfortable, have a bathroom, heating.

The dormitory  has 10 kitchens, which are provided with the necessary appliances (refrigerator, stove, kettle, microwave, etc.).
Safety rules are observed, access to transport is provided.

Applications for accommodation in the dormitory must be submitted to the YSU Vice-Rector for General Affairs (YSU Central Building, 201 rooms, (+374 60) 710-711), foreign students can send their applications to the following E-mail: foreignstudent@ysu.am

Students of YSU and other universities can apply, but  it should be mentioned that  students of other universities will be provided with a room in the student dormitory if there are vacancies after accommodating YSU students.

Please, be informed that the monthly fee for one person’s stay in YSU dormitory is:
60․000 AMD in a single room,
45․000 AMD in a double room (31 rooms / 24 sq.m.),
40․000 AMD in a double room (16 rooms / 21 sq.m.),
35.000 AMD in a triple room (8 rooms / 27 sq.m.),
30.000 AMD in a four-bed room (4 rooms / 32 sq.m.).The amount includes taxes defined by the RA legislation,
7000 AMD for per night in a single room,
10000 AMD for per night in a double room.

Address
: 55/5 Tsarav Aghbyur
Phone: (+374 60) 710 711